Նախորդ հոդվածում ներկայացրել էինք աստղերին, ովքեր չեն սիրում սոցցանցերը և իրենց կյանքը չեն հրապարակում այնտեղ։ Ահա մի քանի համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր, ովքեր իրենց հետևորդներից չեն թաքցնում գրեթե ոչինչ և շատ ակտիվ են վիրտուալ տիրույթում։
Kim Kardashian
Ասղտը վիրտուալ տիրույթում գրեթե չի թաքցնում ոչինչ։ Կյանքի յուրաքանչյուր դրվագ լուսանկարների տեսքով հայտնվում է հետևորդների newsfeed–ում։ Ի դեպ Instagram–ում հետևորդների քանակը քիչ չի` 50 միլիոն։
Nicki Minaj
![](https://ittrend.am/wp-content/uploads/2018/03/niki-minazh-znamenitosti-kotoryih-vyi-ne-naydete-v-sotssetyah-235x300.jpg)
էպատաժային երգչուհու սոցիալական ցանցերի հաշվիները կարճ ժամանակում հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Պատճառը մեկն է` երգչուհին նախընտրում է համարձակ և բաց լուսանկարներ հրապարակել համացանցում։
Beyonce
Ամերիկյան փոփ ինդուստրիայի դիվան սոցցանցերի իր հաշիվներում ակտիվորեն հրապարակում է դստեր, ամուսնու և, իհարկե, իր լուսանկարները։ 45 միլիոն մարդ ինստագրամում հետևում է երգչուհու կյանքին ու առօրյային։
Rihanna
Երգչուհին սիրում է ցուցադրել ցանցաբնակներին իր մերկ լուսանկարները և գրել սկանդալային թվիթներ։ Իսկ երկրպագուները չեն դժգոհում, փոփ աստղին հետևում է շուրջ 60 միլիոն օգտատեր։