Twitter-ը թույլ կտա բոլոր օգտատերերին ունենալ verified նշանը

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում է թույլատրել բոլոր օգտատերերին ունենալ հաշվի պաշտոնական` verified նշանը։

«Եթե բոլոր օգտատերերը ունենան հաստատման նշանը, ընկերութանը ավելի հեշտ կլինի  և օգտատերերն էլ   կարող են  առանց կասկածների իրենց մասին  ավելի շատ փաստեր հրապարակել ցանցում»,–ասել է ընկերության տնօրենը։

Twitter-ը պաշտոնական հաստատման նշանը ավելացրել էր վաղուց, բայց միայն համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների համար, այնուհետև`նշանը հասանելի դարձավ հայտնի լրագրողների, իսկ  2016 թվականից սկսած` նաև մյուս օգտատերերի համար։ Սակայն մինչ այս   verified նշանը ստանալու համար ,օգտատերը պետք է բացատրեր, թե ինչու է դա նրան անհրաժեշտ։

Ընկերության մարքետինգի բաժնի տնօրեն Դեյվիդ Գասկը ասում է, որ այս քայլը կօգնի ընկերությանը պայքարել կասկածելի հաշիվների դեմ։

«Եթե օգտատերը ունի այդ նշանը, նշանակում է ընկերությունը կանգնած է նրա յուրաքանչյուր գրառման հետևում, այսինքն` մենք հաստատում ենք, որ այդ մարդը կա, գոյություն ունի, իսկ նրա  գրառումները կասկածելի չեն։ Մենք միտք ունենք այս նշանի միջոցով «սովորեցնել» օգատատերերին տարբերակել կեղծիքն ու ճշմարիտը միկրոբլոգի տիրույթում»,–նշում է նա։