MacBook-ի մատչելի տարբերակը Apple-ը կթողարկի աշնանը

Համացանցում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ խնձորային բրենդը պատրաստվում է թողարկել Apple-ի նոութբուքերի մատչելի տարբերակը:
Ընկերությունը հաստատել է լուրերը, ավելին՝ հայտնել, թե կոնկրետ երբ այն հասանելի կլինի էփլմաններին:


Իր նորույթը  Apple-ը կներկայացնի 2018-ի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ բրենդի ամենամյա շնորհանդեսի ժամանակ:
Այն կստանա 13.3 դյույմ էկրան, տեխնիկական այլ բնութագրերի մասին Apple-ի ղեկավարությունը նախընտրում է լռել: