Apple-ը հայտնել է ծրագրավորողների համար անցկացվող WWDC 2018 ամենամյա միջոցառման օրը

Apple-ը հայտնել է ծրագրավորողների համար անցկացվող WWDC 2018 ամենամյա միջոցառման օրը։

Համաժողովը կկայանա 2018թ. հունիսի 4-8-ը, Սան Խոսեի McEnery Convention Center-ում։ Նախկին տարիներին էլ միջոցառումը կայանում էր քալիֆորնիական այդ քաղաքում։ Սրահը նախատեսված է վեց հազար հյուրերի համար, որոնց թվում հազարը Apple-ի աշխատողներ են։ Մասնակիցների գրանցումն ավարտվելու է մարտի 22-ին։

Հնարավոր է ընկերությունը ներկայացնի նոր օպերացիոն համակարգերը՝ macOS, iOS, watchOS եւ tvOS։ Վերլուծաբանները նաև ակնկալում են, որ կցուցադրվեն Apple-ի նոր սարքերը։