Apple ընկերությունը կասեցրել է Iphone 8 plus մոդելների արտադրանքը։ Ընկերությունը նման քայլը պատճառաբանում է նրանով, որ Apple–ի մատակարարներից Wistron ընկերությունը ջրամեկուսացման կեղծ արտադրանք է օգտագործել մոդելների մեջ։
Խնձորային բրենդը մեղադրանք է ներկայացրել Wistron–ին և որոշել 2 շաբաթով կասեցնել սմարթֆոնների արտադրանքը։
Պատրաստվում է արդյոք ընկերությունը շուկայից հետ կանչել 700 դոլար արժողությամբ սմարթֆոնները, թե` ոչ, հայտնի չէ։