Չինաստանում նոր Xiaomi Redmi Note 5 վաճառվել է հաշված րոպեների ընթացքում

Երեկ Չինաստանում պաշտոնապես մեկնարկել է նոր՝ Xiaomi Redmi Note 5 սմարթֆոնների վաճառքը: Վաճառքի մեկնարկից րոպեներ անց, գաջեթների առաջին խմբաքանակն արդեն սպառվել էր:

Xiaomi ընկերությունը հայտնել է, որ հաջորդ խմբաքանակը  պատվերների համար հասանելի կլինի մարտի 23-ից:

Xiaomi Redmi Note 5 օգտատերերի դատին էր հանձնվել անցյալ շաբաթ: Նորույթը Redmi Note 5 Pro-ի կրկնօրինակն է, որը վաճառվում է միայն Հնդկաստանի տարածքում: Սմարթֆոնը ստացել է Qualcomm Snapdragon 636 պրոցեսոր և 4/64 ու 6/64 գբայթ հիշողություն: