ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Meditation Time
Գինը՝ 0.99$ – անվճար
Մեդիտացիոն հավելված է։ Հավելվածն իր մեջ ներառում է մի շարք գործառույթներ` ցույց է տալիս մեդիտացիայի տևողությունը և լիցքաթափման համար առաջարկում ֆոնային երաժշտություն։
Learn Spanish: MosaLingua
Գինը՝ 4.99$ – անվճար
Իսպաներեն սովորողներին MosaLingua–ն կօգնի հիշել հազարավոր բառեր ու բառակապակցություններ։ Հավելվածն իր մեջ ներառում է 5 րոպե տևողությամբ ամենօրյա դասեր։
Cubes : brain teaser
Գինը՝ 0.99$ – անվճար
Խաղն առաջարկում է մարզել ուղեղը և ճշգրիտ հաշվարկներով տեղափոխել շարժվող խորանարդները։ Cubes–ն իր մեջ ներառում է 127 մակարդակ։
Planett
Գինը՝ 1.99$ – անվճար
Եզակի օրացույց է, որը կօգնի չմոռանալ կարևոր իրադարձությունների ու հիշարժան օրերի մասին։ Միայն պետք է մուտքագրել օրը, ժամը, նկարագրությունը և վերջ։