Apple–ն այս տարի կթարմացնի iWatch–երի դիզայնը

Համացանցում լուրեր են պտտվում, որ այս տարի ամերիկյան բրենդը կներկայացնի iWatch-ի չորրորդ սերունդը` նոր կորպուսով և ավելի մեծ դիսփլեյով։

Ամենայն հավանականությամբ Apple Watch Series 4–ը հանրության դատին կհանձնվի աշնանը`  ընկերության ամենամյա շնորհանդեսի ժամանակ։ Հնարավոր է ընկերությունը մեծացնի խելացի ժամացույցի էկրանը շուրջ 15 տոկոս, բայց թե ինչպես է դա ռեալիզացվելու, հայտնի չէ։ Կա երկու տարբերակ, կա՛մ խելացի ժամացույցները ավելի մեծ չափեր ձեռք կբերեն, կա՛մ դիզայներները կփոքրացնեն էկրանի շրջանակը։


Բացի արտաքին փոփոխություններից iWatch–երում սպասվում է նաև տեխնիկական փոփոխություններ,  ինչպես նաև կավելանան նոր գործառույթներ։
Նշենք, որ  Apple Watch խելացի ժամացույցները այժմ շուկայում մեծ պահանջարկ ունեն, դրանց վաճառքի ցուցանիշն ավելի բարձր է, քան շվեյցարական դասական ժամացույցներինը։