#մետաղների օգտագործմամբ 3D տպագրություն
Երկար ժամանակ այս տեխնոլոգիան հետաքրքրում էր սահմանափակ թվով մասնագետների, քանի որ եռաչափ տպագրություն կարելի էր անել միայն քիչ քանակությամբ նյութերով։
Այս տարի 3D տպագրությունը դարձել է ավելի հեշտ և արագ, իսկ եռաչափ իրեր հիմա արդեն կարելի է ստանալ ցանկացած նյութից, նաև` մետաղից:
#արհեստական էմբրիոններ
Ըստ մասնագետների՝ տեխնոլոգիաների զարգացման հաջորդ քայլը կլինի մարդկանց ցողունային բջիջներից արհեստական էմբրիոնների ստեղծումը: Դրա վրա աշխատում են Միչիգանի և Ռոքֆելլերի համալսարանների մասնագետները: Սակայն, գիտնականները դեռ չեն պարզել թե ի՞նչ կլինի, եթե դրանք չտարբերվեն իրական էմբրիոններից, որքա՞ն երկար է պետք դրանք աճեցնել լաբորատորիաներում, մինչև դրանք ցավ կզգան, և այլն: Էմբրիոնը սաղմ է՝ մարդու և կենդանու պտուղը՝ ձվադրումից մինչև վերջնական արդյունքը:
#խելացի քաղաք
Խելացի քաղաքի գաղափարը դեռևս ֆանտաստիկայի ժանրից է: Չնայած խելացի քաղաքի գաղափարները դեռևս թղթի վրա են, սակայն, Alphab’s Sidewalk Labs ընկերությունը Quayside նախագծի շրջանակներում ցանկանում է իրականություն դարձնել այն և Տորոնտոյում նմանատիպ մի ամբողջ թաղամաս կառուցել: Խելացի քաղաքի նախագիծ ունի նաև Հայաստանը։
#արհեստական ինտելեկտ բոլորի համար
Արհեստական ինտելեկտը նախկինում հասանելի էր միայն մեծ ու հարուստ ընկերությունների համար։ Օրինակ` Amazon, Baidu, Google և Microsoft։ Ոլորտի հսկաները ցանկանում են պահպանել իրենց մշակումները բաց ամպային տիրույթներում և այդկերպ այն հասանելի դարձնել բոլորի համար:
Մինչ այս այս ոլորտում գերիշխում էր AWS- ը՝ Amazon-ի դուստր ընկերությունը: Մյուս ընկերությունները ամասն չեն մնացել և մեկը մյուսի հետևից բաց կոդերով գրադարաններ են ստեղծում։
#նեյրոնային ցանցեր
Արհեստական ինտելեկտը ինքնուրույն օրգան չէր լինի, եթե Մոնրեալի համալսարանի ասիստենտ Յան Գուդֆելոուն չառաջարկեր համակարգում ավելացնել նեյրոցանցեր։
Այս նոր մեթոդը՝ GAN-ը, համարվում է հեղափոխական լուծում տխնոլոգիաների ոլորտում: Շատ մասնագետներ համոզված են, որ այս նոր ալգորիթմով արհեստական ինտելեկտը կսովորի ավելի լավ հասկանալ աշխարհը: