#թողարկման ամսաթիվը
Հարավկորեական Samsung-ի Note սերիայի սմարթֆոնները սովորաբար թողարկվում են ամռան վերջին, իսկ պաշտոնական վաճառքը մեկնարկում է սեպտեմբերին: Այդպես էր նաև նախկին Note 8-ի դեպքում: Այն ներկայացրել էին օգոստոսի 23-ին, իսկ վաճառքում գաջեթը հայտնվեց արդեն սեպտեմբերի 15-ին: Այնուամենայնիվ, սոցցանցերում քննարկումներ են ընթանում, որ հարավկորեական տեխնոհսկան պատրաստվում է ավելի շուտ թողարկել խելացի սարքերը:
#դիզայն
Լուրեր են պտտվում, որ Samsung-ն այս անգամ սարքի դիզայնի վրա շատ ջանք չի ներդրել: Փոխարենը, ինչպես գիտեք, ընկերությունը մանրակրկիտ աշխատանք էր տարել Galaxy S9-ի դիզայնի վրա: Հնարավոր է ընկերությունը ներկայացնի միայն S Pen տեխնոգրչի թարմացված տարբերակը: Չի բացառվում, որ կփոփոխվի նաև գաջեթի կորպուսի հաստությունը, քանի որ նախատեսվում է ավելացնել մարկոցի հզորությունը:
#դիսփլեյ
Note 9-ի էկրանի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց 2 կետի մասին կարելի է վստահաբար խոսել:
Էկրանը միանշանակ կլինի AMOLED տեսակի և DisplayMate ընկերությունը այն կանվանի արտադրության մեջ լավագույն դիսփլեյ: Կրկին սոցցանցային քննարկումներից ենթադրվում է, որ դիսփյելը կլինի 6.3 դյույմ:
#տեսախցիկ
Այստեղ, ամենայն հավանականությամբ, նույն փոփոխությունները կլինեն ինչ Galaxy S9+-ի դեպքում՝ շարժական թաղանթ: Տեսախցիկը կլինի երկակի, թե եռակի ինչպես Huawei-ի դեպքում, դեռ պարզ չէ:
#տեխնիկական բնութագիր
Note 9-ում կտեղադրեն Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և Samsung-ի ֆիրմային չիպ: Հավանաբար, օպերատիվ հիշողությունը 6գբայթից քիչ կլինի, իսկ ներկառուցվածը՝ 64 գբայթ: Մասնագետների կարծիքով կորեացիները շեշտադրում կկատարեն նաև լավ ձայն ստանալու վրա:
#ծրագրային ապահովում
Հավանական է, որ Samsung-ն իր նոր սմարթֆոնները կզինի Android Oreo նոր օպերացիոն համակարգով: Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները խոստացել էին, որ այս մոդելում կհայտնվի նաև ձայնային օգնական Bixby-ի թարմացված ու կատարելագործված տարբերակը: