Apple-ը թույլ կտա օգտատերերին կառավարել icloud-ի իրենց տվյալները

Այժմ Apple–ի արտադրության գաջեթների օգտատերերը չեն կարող կառավարել ընկերության ամպային տարածքում իրենց տվյալները, բայց շուտով դա կփոխվի։

Bloomberg–ի փոխանցմամբ, ամերիկյան բրենդի  քաղաքականության փոփոխության պատճառը Եվրամիության նոր օրենքներն  են։ Apple–ը կթողարկի նոր կայք, որտեղ օգտատերերը կարող են տեսնել ամպային տիրույթում պահպանվող իրենց անձնական տվյալները։ Դրանք հնարավոր կլինի ոչ միայն դիտել, այլ նաև ներբեռնել և փոփոխել։ Ավելին`  Apple ID–ի օգտատերերը կարող են ամբողջությամբ ջնջել իրենց մասին տեղեկատվությունը։

Կայքը կգործարկվի մայիսին և հասանելի կլինի միայն Եվրոպայի օգտատերերի համար։ Մյուսները հնարավորություն կունենան օգտվել նորույթից ավելի ուշ։