Մեր ժամանակի հերոսները. 5 ֆիլմ IT բիզնեսի մասին

Pirates of Silicon Valley trailer

1970-ականների սկիզբն է և Apple–ի հիմնադիրներ Սթիվ Ջոբս ու Սթիվ Վոզնյակը մասնակցում են հակակառավարական ցույցերի, մինչդեռ երկրի մյուս ծայրում Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու Սթիվ Բալմերը դասախոսություններով են հանդես գալիս առաջատար բուհերում։ Ֆիլմը պատմում է ապագա IT բիզնեսմենների դժվարությունների մասին։

Startup.com

Ֆիլմը պատմում է 1990–ականների սկզբի ամենահայտնի սկանդալների`Dot-com bubble–ների մասին, երբ ներդրողները խելահեղ գումարներ էին ներդնում օնլայն ընկերություններում։ Արդյունքում 2000–ականների սկզբին շուկան կտրուկ անկում ապրեց։ Ֆիլմը ներկայացնում է օնլայն շուկայի վերելքներն ու վայրէջքները։

Download. The True Story of the Internet

4 մասանոց դոկումենտալ ֆիլմը նկարահանել է Discovery–ն։ Հեղինակները փորձում են ցույց տալ վերջին երկու տասնամյակի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տեխնոլոգիաների պատճառով կամ շնորհիվ։

Ctrl+Alt+Compete

Ֆիլմի նկարահանումը ֆինանսավորել է Microsoft ընկերությունը։ Ֆիլմում ներկայացված է ամերիկյան IT բիզնես արտադրության ներքին կյանքը։

 

The Social Network

Դեվիդ Ֆիթչերի հեղինակած ֆիլմն, ի տարբերություն Facebook–ի մասին պատմող մյուս ֆիլմերի, ավելի ռեալիստական է։ Այդպես կարծում են մասնագետները։ Լավ մտածված սցենարի ու ռեժիսորական լուծումների շնորհիվ ֆիլմը սովորական բլոկբաստերից դարձել է սոցիալական ցանցերի ժամանակաշրջանի  վավերագրություն։