IT Chess Cup 2018-ի գրանցման վերջնաժամկետը ապրիլի 21-ն է

«Սիներջի» ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել կազմակերպել շախմատի մրցաշար ՏՏ ոլորտի ընկերությունների միջև։ Մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։

Կարևոր ժամկետներ

  • Մրցաշարին գրանցվելու վերջնաժամկետ՝ ապրիլի 21
  • Պաշտոնական բացում՝ ապրիլի 27
  • 1-ին հանդիպում՝ ապրիլի  28
  • Եզրափակիչ հանդիպում և պաշտոնական փակում՝ ապրիլի 29

Ցանկացողները կարող են գրանցվել` այստեղ:

Իսկ առաջնության հետ կապված բոլոր մանրամասներին ծանոթացեք՝ այստեղ:

Նախորդ տարիների մրցաշարների փորձը ցույց է տվել, որ Հայաստանի ՏՏ-ն ոչ միայն փայլում է իր մասնագիտության, այլև` շախմատի մեջ։