Մայնինգի համար ատամի խոզանակներ՝ Չինաստանից

Չինական 32Teeth ընկերությունը  հայտրարել է, որ պատրաստվում է ստեղծել մայնինգի համար նախատեսված  ատամի խոզանակ: Այս խոզանակով   հնարավոր կլինի  ատամները մաքրելու ընթացքում վաստակել կրիպտոարժույթ և դրանով հիգենայի պարագաներ գնել:

Բարձր տեխնոլոգիաներով զինված ատամի խոզանակը, ճանաչելով տիրոջ դեմքը, կպահպանի անձնական հիգիենայի վիճակագրությունը և կհամեմատի այն միջին ցուցանիշի հետ: Այդ ամենից բացի սարքը կունենա 16 ռեժիմ և կհիշեցնի մոռացկոտ տիրոջը ատամները մաքրելու անհրժեշտության մեջ:

Հեղինակները հայտնում են, որ  ատամի յուրաքանչյուր մաքրումի համար խոզանակի սեփականատերը կստանա AYA ժետոններ, որոնցով հնարավոր կլինի ձեռք բերել բերանի հիգիենայի պարագաներ, ատամի մածուկ, այլ խոզանակներ և նույնիսկ ատամնաբուժական ծառայություններ: