Intel Core i9-ը շուտով կհայտնվի խաղային նոութբուքերում

Intel ընկերությունը ներկայացրել է  8 միջուկանի  i9 8950HK պրոցեսորը, որը նախատեսված է ոչ թե սեղանի համակարգիչների, այլ` նոութբուքերի համար։ Հաշվի առնելով խոստումնալից տեխնիկական բնութագիրը`  պրոցեսորը կաշխատի խաղային նոութբուքերի միայն հզոր մոդելների հետ։

Օրինակ Total War: Warhammer II–ում  i9–ը կաշխատի  49 %–ով ավելի արագ, իսկ 4K  ստանդարտով վիդեոն կարագանա շուրջ  59 %։ Իհարկե, սա այն պրոցեսորը չէ, որն անհրաժեշտ է սովորական օգտատերերին, դրանք ավելի շատ նախատեսված են խաղային կոնտենտ ստեղծողների համար։

Սկզբնական շրջանում i9 պրոցեսորով կզինեն միայն MSI և Acer գաջեթները։Հավանաբար, դրանք կարժենան  2500–3500 դոլար։