Pixel 3-ը կունենա Android Go օպերացիոն համակարգ

2016 թվականին Google–ը դադարեց մատչելի Android սմարթֆոններ արտադրանքը և թողարկեց իր Pixel и Pixel XL շարքը, որոնք գնային առումով հասանելի էին  քիչ թվով  օգտատերերի համար։ Համացանցում լուրեր են պտտվում, որ 2018 թվականին ընկերությունը պատրաստվում է փոխել իր ռազմավարությունը։

Ինսայդերների փոխանցմամբ,  Google–ը այս տարի կթողարկի Pixel շարքի ոչ թե երկու, այլ` երեք նոր սմարթֆոն։  Pixel 3–ը կդառնա  Pixel 2–ի հետնորդը, իսկ ,  Pixel 3 XL`Pixel 2 XL–ի։

Սմարթֆոնները մատչելի կլինեն բոլորի համար։ Աղբյուրի համաձայն Pixel 3 նոր շարքը կստանա պայմանական  Desire  անվանումը։ Ամենայն հավանականությամբ, Google Pixel 3–ները կստանան  Android Go օպերացիոն համակարգ։ Ի դեպ, պետք է նկատել, որ  Android Go–ն օպերացիոն համակարգի պարզեցված տարբերակն է, որը նախատեսված է տեխնիկապես թույլ հեռախոսների համար։