5 միջոց iphone–ի մարտկոցի աշխատանքը երկարացնելու համար

#անջատեք Bluetooth-ը

Եթե չեք օգտագործում Apple Watch, ինչի համար Bluetooth-ը պարտադիր է, ապա անջատեք այն:

#անջատեք LTE-ը

Wi-Fi օգտագործման դեպքում  անջատեք LTE-ը։ Դա ավելորդ էներգիա է խլում մարտկոցից։

#անջատեք ոչ պետքական ծանուցումները

Միացրեք ծանուցումները միայն ամենակարևոր հավելվածների համար: Հաճախ չօգտագործվող հավելվածների ծանուցումներն անջատելը կօգնի շատ էներգիա խնայել:

#անջատեք լուսավորության ավտոմատ համակարգը և միացրեք մոխրագույնի ռեժիմը

iOS 11-ն ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ» → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → «Դիսփլեյի ադապտացում» → «Մոխրագույնի երանգներ»:

#միացրեք 10–25% լուսավորություն

Այս միջոցով ոչ միայն էներգիա կխնայեք, այլև չի վնասի աչքերը։