Կալիֆոռնիայում ինքնակառավարվող տաքսիները փոխադրում են առաջին ուղևորներին

ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում նոր օրենք է մտցվել, ըստ որի այսուհետ   մեքենա արտադրողները, տեխնոգիգանտները կարող են թեստավորել ինքնակառավարվող տաքսիներ։ Նախկինում մեքենաները թույլատրվու էր օգտագորխծել միայն վարորդի առկայության դեպքում, բայց մեքենաներին պետք է հետևել հեռավորության վրա։

Նման  մեքենաներ փորձարկելուց առաջ ընկերությունները ստիպված կլինեն մի շարք ստուգումներ անցնել։ Արտադրողները պետք է ապացուցեն, որ անվտանգության բոլոր նորմերը պահպանված են, ինչպես նաեւ ներկայացնեն գործողությունների ծրագիր, եթե մեքենան կանգնեցնեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Ընկերությունները պետք է ապահովեն իրենց ծառայության անվճար տրամադրումը: Համապատասխան պետական մարմինը պլանավորում է քննարկել վճարովի տեղափոխությունները կանոնների առաջին մասը հաստատելուց հետո:

Ծրագրին մասնակցող մեքենաները չեն կարողանա ուղեւորներն վերցնել եւ իջեցնել օդանավակայաններում, իսկ ուղեւորները պետք է լինեն 18-ից բարձր:

Այն ընկերությունը, որը ցանկություն կհայտնի մասնակցել ծրագրին, պետք է պարբերաբար զեկուցի, թե քանի կիլոմետր են անցել իրենց մեքենաները, քանի տեղափոխություն են կատարել և քանի սահմանափակ հնարավորություններով մարդու են սպասարկել:
Ուղևորափոխադրման թույլտվություն ստանալու համար՝ հայտը ներկայացնելուց հետո պետք է սպասել 90 օր: