Audi վիրտուալ էլեկտրամեքենան արդեն իրական է

Audi ընկերությունը ներկայացրել է  e-tron Vision Gran Turismo նախատիպը, որը նախատեսված է   Gran Turismo Sport խաղի համար: Վիրտուալ մեքենայի շնորհանդեսի հետ մեկտեղ Նոյբուրգում տեղի ունեցավ նաև իրական մեքենայի նախատիպի շնորհանդեսը:

Դիզայնով Audi e-tron Vision Gran Turismo-ն նման է սպորտային Audi 90 Quattro IMSA GTO-ին, որը թողարկվել էր   1989 թվականին: Նորույթն ունի 3 շարժիչ, որից երկուսը տեղադրված են մեքենայի հետևի, իսկ մեկը՝ դիմային մասում: Շարժիչների հզորությունը միասին վերցրած 816 ձիաուժ է, իսկ 100կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում:


Մեքենան հանրությանը կներկայացվի Ֆորմուլա E չեմպիոնատի ժամանակ, որը տեղի կունենա Հռոմում: