Ի՞նչ կլինի, եթե համացանց չլինի. պարզել է BBC–ին

Այն, որ  համացանցը մեր առօրյայի կարևորագույն մասն է դարձել և կյանքն առանց դրա չենք պատկերացնում ` պարզ է բոլորիս: Բայց, ի վերջո, այն, ինչ որ պահի  կարող է խափանվել, չաշխատել` նույնիսկ օրերով: Պատկերացնո?ւմ եք հետևանքները: BBC-ում փորձել են պատկերացնել և ահա եթե ինչու:

Նախ պարզենք , թե ինչ  կարող է սպառնալ համացանցին։

Երբ 1995-ին ստեղծվեց համաշխարհային սարդոստայնը համակարգչից ու ինտերնետից օգտվում էր աշխարհի բնակչության 1 տոկոսը։ Այսօր պատկերն այլ է։ Ավելի քան 3․5 միլիարդ մարդ  համացանցին միանալու հնարավորություն ունի և այս ցուցանիշն ամեն օր աճում է մեծ արագությամբ։ Pew Research ընկերության հետազոտության համաձայն ամեն 5-րդ օգտատեր, գրեթե միշտ օնլայն է, իսկ 73 տոկոսը  ցանցում են` ամեն օր։

Ըստ BBC-ի համացանցը, որքան  էլ անհավանական թվա շատերիս`կարող է ի վերջո խափանվել։ Եվ   խափանման մի քանի տարբերակ է կանխատեսել։ Օրինակ հաքերների մի խումբ կարող է վիրուսային ծրագրի միջոցով կանգնեցնել համացանցի աշխատանքը, համացանցային մալուխները կարող են շարքից դուրս գալ; Իհարկե, վերջինը դժվար թե հաքերներին հասանելի լինի։ Բացի այս․․ կզարմանաք, բայց․․․ շատ երկրներ ունեն այսպես կոչված «վթարային անջատիչ», որի միջոցով կարող են համացանցազրկել ամբողջ պետությունը կամ առանձին քաղաքը։ Նման միջոցներից օգտվում են Եգիպտոսը, Իրանը, Թուրքիան։ Խափանման պատճառ կարող է լինել նաև բնական աղետը։

US Cyber Consequences Unit ընկերության ներկայացուցիչ Սքոթ Բորգը վստահեցնում է՝ խափանումը երկար չի տևի։  Ինչով կարո?ղ է  օգտակար լինել խափանումը։

Մարդիկ, անշուշտ սովորել են համացանցով ապրելուն և  նրա բացակայությունն իհարկե որոշակի հետևանքների կհանգեցնի, բայց․․ ըստ մասնագետների դրանք խիստ բացասական չեն լինի։

Խոշոր ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ որոշ դեպքերում  այս դեպքում աշխատանքն ավելի արագ ու արդյունավետ կկատարվի:

Բայց կա նաև բացասական կողմը։

Համացանցի բացակայությունը հոգեբանական ծանր ազդեցություն կունենա բոլորիս վրա։ Սա փաստում են արդեն հոգեբանները՝ միայնակության և վախի զգացողությունները  կուղեկցեն շատերին: Մենք սովորել ենք օրվա ցանկացած պահի և ցանկացած վայրում շփվել ընկերների հետ։ Այն պնդումը, որ մարդիկ կդառնան ավելի շփվող, հաճախ կայցելեն հարազատներին և ընկերներին`  ըստ մասնագետների չափազանցված է: Ինտերնետի բացակայությունը մարդուն շփվող կդարձնի կոնկրետ իրավիճակում և կարճ ժամանակով։ «Հասարակության մեջ ակտիվ, պասիվ, շփվող կամ չշփվող լինելն իրականում կապված է մարդու բնավորության հետ և համացանցն այստեղ“  մեծ հաշվով կապ չունի:Դրանք անհատական դրսևորումներ են»,- նշում են հոգեբանները։ Օրն անցկացնել համացանցում, թե առանց դրա` մեր ընտրությունն է։ Բայց մասնագետները ևս մեկ անգամ հիշեցնում  են՝ պետք է գտնել ոսկե միջինը։