Telegram–ը երկրորդական մեթոդների կդիմի՝ արգելափակումը շրջանցելու համար. Պավել Դուրով

Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովը մեսենջերի օգտատերերին ուղերձով է դիմել։

Նա ասել է, որ Telegram–ը երկրորդական մեթոդների կդիմի՝ արգելափակումը շրջանցելու համար։ Միաժամանակ, Դուրովը  չի ասել, որ դա կլինի առանց VPN–ի սերվերի 100–տոկոսանոց հասանելիությունը։

Դուրովը հայտնել է նաև, որ արգելափակման առաջին ժամերին Telegram–ի VPN/Proxy սերվերները կարող են ծանրաբեռնվել և այն կարող է դանդաղ աշխատել. «Մի՛ ջնջեք և վերներբեռնեք Telegram–ը կապի հետ խնդիրների պարագայում։ Ջանացեք ժամանակին ներբեռնել Telegram–ի թարմացումները AppStore–ում կամ Google Play–ում»,–ասել է Դուրովը։

Նշենք, որ Telegram մեսենջերը դատարանի որոշմամբ Ռուսաստանի տարածքում արգելափակվել էր, հայտնում է Meduza–ն։