Էլոն Րիվ Մասկը ծնվել է 1971 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Պրետորիայում, հանրաճանաչ դիետոլոգի և ինժեների ընտանիքում։
Դպրոցական տարիները հեշտ չեն անցել նրա համար՝ պարբերաբար ծեծկռտուքներում հայտնվող պատանին անգամ քիթն է կոտրել։
10 տարեկանում Էլոնը ձեռք բերեց իր առաջին համակարգիչը և ընդամենը 2 տարի անց ստեղծեց իր առաջին արտադրանքը՝ Բլասթար խաղը։ Նա` 500 դոլարով խաղը վաճառեց տեղական մի կազմակերպության։ Սա նրա առաջին եկամտաբեր գործարքն էր։Էլոնը ընդամենը 12 տարեկան էր….
Եթե ուսումնասիրեք ինովատորների կյանքի պատմությունը, ապա կնկատեք, որ նրանք մի մեծ ընդհանրություն ունեն` հավատ գաղափարի և սեփական ուժերի նկատմամբ: Էլոն Մասկի կյանքում քիչ չեն եղել այնպիսի պահեր, երբ ինքն իրեն ասել է` Ես կանեմ դա ու արել է։ Այդ վճռականությամբ էլ քայլել է նպատակի հետևից….
Դպրոցն ավարտելուց հետո` 17 տարեկանում, Էլոն Մասկն արդեն հստակ գիտեր, որ հեռանալու է Հարավաֆրիկյան հանրապետությունից` մեկնելու է Միացյալ Նահանգներ:
1989-ին նա բնակություն հաստատեց Կանադայում և ընդունվեց Օնտարիոյի թագավորական համալսարան։
1992 թվականը Մասկի համար երազանքների իրականացման տարի էր` նա տեղափոխվեց ԱՄՆ և ընդունվեց Փենսիլվանիայի համալսարան՝ բիզնես ղեկավարման և ֆիզիկայի ֆակուլտետ։
Բիզնեսի և ֆիզիկայի ոլորտում մասնագիտացած Մասկն այսքանով չսահմանափակվեց` կրթությունը շարունակեց Սթենթֆորդի համալսարանի ասպիրանտուրայում։ Ու թեև որոշել էր գիտությամբ զբաղվել, բայց 2 դասախոսությունն էլ բավական էր, որ հրաժարվեր այդ մտքից։ Կար մեկ, բայց կարևոր պատճառ` գիտությունը իր համար չէր։ 1995 թվականին Սիլիկոնյան հովտի հենց սրտում՝ Պալո-Ալտոյում եղբոր հետ հիմնեց լրատվական կազմակերպությունների համար ծրագրային ապահովում տրամադրող Zip2 ընկերությունը։
Դա մի ժամանակաշրջան էր, երբ համացանցը զարգանում էր սրընթաց և նորագույն տեխնոլոգիաները բառացիորեն ներխուժում էին կյանք …. Գումար աշխատելն այնքան էլ հեշտ չէր այդ տարիներին, բայց ոչ հարավաֆրկացու համար։ 1999 — ին Մասկը վաճառեց Zip2-ն, որն արդեն ճանաչված ընկերություն էր: Նոր ու ավելի գրավիչ գաղափարներ էին ի հայտ եկել, որոնք զգալի ներդրում էին պահանջում: Հաջողությունն ասես իր ոտքով էր այցելել նրան` մեկ քայլ և կարելի էր առաջ գնալ։ Մասկը կատարեց այդ քայլը:
Մասնագիտանալով՝ ինտերնետ վճարումների համակարգում 2000 թվականին Մասկը հիմնեց իր Xcom ընկերությունը: Հետագայում այն վերանվանվեց PayPal և ճանաչվեց ինտերնետ վճարային համակարգում։ PayPal–ը նորարարի վերջին նախագիծն էր Վիրտուալ աշխարհում:
2003 թվականին ստեղծված Tesla Motors ընկերությունը ամերիկացի երկու գործարարների` Մարտին Էմբերհարդի և Մարկ Թեփենինգի նախագիծն է։ Հայտնի Ֆիզիկոսի անունը կրող այս ընկերությունը շուկայում այսօր էլ հայտնի է էլեկտրամոբիլներ արտադրությամբ: Երկու գործարարներն էլ երազում էին էկոլոգիապես մաքուր` առանց վառելանյութի աշխատող մեքենաների մասին, Ընկերության գաղափարներն ու նպատակը Էլոն Մասկի սրտով էր։ 2004-ին` նա իր մասնաբաժնով համալրեց Tesla Motors–ի շարքերը` ուսերին վերցնելով ստարտափի ներդրումային փուլը։ Մասկը կարճ ժամանակահատվածում դարձավ ընկերության բաժնետեր և առաջին էլեկտրոմոբիլների՝ RoadStar-ի ստեղծման գործում մեծ դեր ունեցավ։ Էկոլոգիապես մաքուր մեքենաների արտադրությունը Մասկի միակ հոբբի չէր։
SolarCity նախագիծը Էլոն Մասկին նոր հաջողության պետք է բերեր: 2003 թվականին նա այստեղ կլորիկ գումար ներդրեց։ Նախագծի հեղինակները Մասկի եղբայրներն են՝ Լինդոն և Պիտեր Րայվերը։ Ընկերությունը էներգիա է ստանում արևի լույսից և հատուկ մշակված համակարգի միջոցով հասցնում է բաժանորդներին: Ստացված Էներգիան ընկերությունը չի վաճառում, այլ երկարաժամկետ՝ 20 տարվա վարձակալությամբ տալիս է սպառողներին։ 2008 թվականին ընկերությունը նմանատիպ համակարգ ստեղծեց eBay-ի, British motors-ի և այլ հայտնի ընկերությունների համար։
Այսօր շատերը քննադատում և թերհավատորեն են մոտենում այս հարցին: Նմանատիպ ընկերությունները չեն կարող շահութաբեր լինել,- նշում է մասնագետների զգալի բանակը: Ինչպես կարելի է երկրագունդի էներգիայի պահանջը ապահովել նման ճանապարհով: Այս պնդումներին հակառակ` SolarCity-ին հստակ քայլերով շարժվում է առաջ` մեծացնելով իր գործնեության շրջանակները:
Դեռևս իր գործնեության սկզբում Մասկը որոշել էր տիեզերական հրթիռներ արտադրող ընկերություն ստեղծել։ Միջմոլորակային կապեր ստեղծելը նրա երազանքներից մեկն է։ Եվ առաջինը Մարսն է: Երազել մեծ, գործել համարձակ` Մասկը իրականացրեց իր վաղեմի երազանքը և այսօր NASA–ի հետ համատեղ Falcon 9 հրթիռներ է արձակում Տիեզերք։
Ընկերության առաջին հրթիռը՝ Ֆելքըն 1–ը, ստեղծվեց 4 տարում։ Հրթիռը ինչպես նաև անհաժեշտ վառելանյութը ընկերությունն ստեղծեց սեփական միջոցներով: 2006-ին նրանք հայտնվեցին NASA-ի ուշադրության կենտրոնում `արդյունքում մի շարք պայմանագրեր կնքվեցին։ Falcon հրթիռները 2006-ից 2008 թվականներին երեք անգամ տիեզերք արձակվեցին և երեքն էլ անհաջող ելք ունեցան:Մասկը հիշում է, որ դրանք իր կյանքի ամենատխուր օրերն էին, 9 ամիս շուրջ 10 հազար մարդ աշխատել էր այդ նախագծի վրա : Միայն 4-րդ փորձից հետո հրթիռի արձակվեց բարեհաջող և NASA-ն երկարաժամկետ պայմանագիր կնքեց ընկերության հետ։
Այսօր արդեն Մասկը հստակ քայլերով առաջ է գնում իր նախանշած ուղղով։ Իհարկե, դժվարություններ միշտ կան ճանապարհին, բայց ամերիկացի հայտնի գործարար, ինվեստոր Էլոն Մասկը վստահ է` 2020–ին հյուրընկալվելու ենք Մարս մոլորակ։
Սյուզան Թոսունյան