Ճկվող սմարթֆոն Huawei-ից

Վերջերս տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Samsung ընկերությունը ծրագրում է ստեղծել աշխարհում առաջին ճկուն սմարթֆոնը։ Ընկերությունը սմարթֆոնի նախատիպը ցուցադրել էր Mobile World Congress ( MWC) 2018-ի շրջանակներում։ Սակայն, կարծես թե սմարթֆոնի մշակման փուլն այնքան էլ հարթ չի անցնում, քանի որ  ընկերությունը Galaxy X-ի թողարկումը հետաձգել  է մինչև 2019  թվական։

Համաձայն հարավկորեական ընկերության կողմից հրապարակված նոր հաշվետվության՝ Huawei-ն կարող է դառնալ աշխարհում առաջին արտադրողը, որը կթողարկի ծալվող սմարթֆոն։ Ծրագրվում է սմարթֆոնը ներկայացնել այս տարվա նոյեմբերին։ Հաղորդվում է, որ այն կստանա LG  դիսփլեյ։ Samsung-ն, այնուամենայնիվ, օգտագործում է սեփական արտադրության OLED էկրան։ Ինչպես Samsung Galaxy X-ի պարագայում, այստեղ նույնպես, ճկուն սմարթֆոնը կստանա գրքի տեսք․ ծալվելու դեպքում այն կհիշեցնի սմարթֆոն, իսկ բացվելիս՝ կվերածվի պլանշետի։

Թե ովքեր են նոր տարբերակով սմարթֆոնները մշակող մասնագետները, դեռևս հայտնի չէ։ Ներկայումս միանգամից մի քանի ընկերութոյւններ (Apple, LG) պատրաստվում են թողարկել ծալվող սմարթֆոններ։