Ինչո՞ւ է AR Emoji Galaxy S9–ը զիջում Animoji iPhone X–ին

AR Emoji–ն   Galaxy S9 և S9+ սմարթֆոնների նոր գործառույթներից է, որը թույլ է տալիս օգտատերերին փոխանակվել զվարճալի սթիքերներով։ Գործառույթը լավն է, զվարճալի, բայց այն չի աշխատում անհրաժեշտ ձևով, այս մասին բազմիցս նշել են շատ փորձագետներ։

Թերությունների մասին խոսել  է Loom.ai–ի մասնագետը։

Loom.ai–ն այն ընկերությունն է, որը պատասխանատվություն է կրում AR Emoji գործառույթի համար։ Այն նաև հայտնի է Disney–ի հետ համագործակցության շնորհիվ, որի արդյունքում «Изгой-один» ֆիլմում հայտնվեց Ուիլհավ Թարքինի թվային ընկերության կրկնօրինակը։

Մասնագետների կարծիքով գործառույթը կարող էր ավելի լավ էլ աշխատել։ Գլխավոր խնդիրը աշխատանքի դանդաղ լինելն է։ Կինոյում նման էֆեկտներ ստանալու համար ծախսվում է օրեր, իսկ Galaxy s9–ում` տևում է վայրկյաններ։ Ընկերության աշխատակիցների խոսքով լավ արդյունք ստանալու համար սմարթֆոնը պետք է էմոջիները ստեղծի գոնե 7 րոպեում, այլ ոչ թե մի քանի վայրկյանում։

Կա ևս մեկ խնդիր` մարդկանց դեմքի միմիկաներին հետևելը։  iPhone X–ն օգտագործում է   3D սքանավորման տեխնոլոգիա, մինչդեռ  Galaxy S9–ում`  2D է։ Սա նշանաում է, որ ծրագրային ապահովումը ֆիքսում է ավելի քիչ դետալներ, որի պատճաֆռով էլ Samsung–ի արտադրանքը զիջում է իր մրցակցին։