Huawei–ը կպահպանի սմարթֆոնների ֆիրմային առանձնահատկությունը

Huawei–ը մտադիր չէ իր ֆիրմային  Kirin պրոցեսորները տրամադրել մյուս ընկերություններին ևս։ այս մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները Huawei Global Analyst Conference–ի ժամանակ։

«Մենք չենք մեծացնում մեր պրոցեսորների արտադրանքի ծավալները հավելյալ եկամտի աղբյուր ապահովելու համար, մեզ բավական է սմարթֆոններից ստացած հասույթը»,– ասել է ընկերության  ներկայացուցիչը։

Huawei–ը այն քիչ ընկերություններից է, որն ինքնուրույն ապահովում է իր սմարթֆոնները պրոցեսորով։ Քանի որ հենց նրանք են զբաղվում պրոցեսորների արտադրությամբ, դա թույլ է տալիս ընկերության մասնագետներին ճշգրիտ հաշվարկների միջոցով դրանք առավելագույնս համապատասխանեցնել ֆիրմային սմարթֆոնների հետ։

Kirin պրոցեսորներն իրենց հզորությամբ բավական տարբերվում են մրցակիցների առաջարկից, քանի որ պարունակում են արհեստական ինտելեկտի տարրեր։ Բացի այդ տեխնիկապես ավելի հզոր են և ավելի դիմացկուն։