Չինական ZTE ընկերությունը հնարավոր է զրկվի Android-ի հավաստագրից:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես արգելեց ընկերությանը ամերիկյան շուկայից տեխնիկա գնել: Սա կիրառվում է որպես պատժամիջոց չինական մի շարք հայտնի ընկերությունների նկատմամբ:
ZTE-ն ԱՄՆ շուկայից գնում է Intel և Qualcomm պրոցեսորները, և արգելքը նշանակում է, որ ընկերությունը պետք է այլընտրանք գտնի: Բացի այդ, աղբյուրը հաղորդում է, որ այս պատժամիջոցները կարող են հանգեցնել նրան, որ Google-ը զրկի ZTE-ին Android օպերացիոն համակարգի հավաստագրից և օգտագործման իրավունքից:
ZTE-ն այժմ դիտարկում է տվյալ պատժամիջոցի արդյունքը և փորձում ամեն ինչ անել Android-ի հանդեպ ունեցած իրավունքները չկորցնելու համար: