Apple–ի նոր պրոցեսորների մասին տեղեկատվություն կհայտնի միայն սեպտեմբերին, բայց հիմա արդեն կարելի է խոսել այն մասին, որ դրանց աշխատանքի արագությունը կավելանա շուրջ 20%–ով, իսկ էներգասպառումը կնվազի 40%–ով։
Եվ սա այն մինիմալն է, ինչ կարող է անել ընկերությունը։ Իրական ցուցանիշները, վստահաբար, կարող են ավելի բարձր լինել։
TSMC գործարանի ներկայացուցիչները հայտնել են, որ 7 նանոմետրանոց FinFET տեխնոպրոցեսորը կարող է հպարտանալ, որ տեխնիկապես ավելի հզոր կլինի, քան` 10 նանոմետրանոց տեխնոպրոցեսորը։
Apple–ը միշտ էլ աչքի է ընկել նրանով, որ կարողացել է իրապես հզոր պրոցեսորներ ստեղծել։
Ըստ լուրերի, A12–ը կդառնա 2018 թվականին թողարկվելիք iPhone–ի գլխավոր առանձնահատկությունը։
Հիշեցենք, որ աշնանը ընկերությունը պատրաստվում է թողարկել միանգամից երեք տեսակի մոդել։