Google–ի նոր խաղը կսովորեցնի javaScript ծրագրավորում

Ծրագրավորման հիմունքներ սովորել կարելի է գրեթե յուրաքանչյուր տարիքում։ Դրա համար նախատեսված գործիքակազմը քիչ չէ։ Վերջերս էլ տեխնոհսկաներից մեկը` Google–ը ներկայացրեց ևս մեկը` Grasshopper հավելվածը, որը խաղային տարբերակով սովորեցնում է  JavaScript ծրագրավորման լեզուն։ Հավելվածը նվճար է և արդեն հասանելի է  Google Play–ում։

Ըստ Grasshopper–ի հեղինակների, նրանց նպատակն է եղել ստեղծել առավել հասանելի և հեշտ կիրառելի հավելված։

«Շատ մեծահասակներ հրաժարվում են ծրագրավորում սովորելուց հենց այն պատճառով, որ ազատ ժամանակ պարզապես չեն ունենում»,– ասում է Լաուրա Հոլմսը` Google ընկերության արտադրանքի մենեջերը։

Grasshopper–ը գլոիւխկոտրուկ խաղ է, որը թույլ է տալիս հարցերին պատասխանլու միջոցով առաջ անցնել` պահպանելով արդյունքը։

Grasshopper–ի օգտատերերը կարող են ծրագրավորում սովորել ամենուր։ Իհարկե, խաղը օգտատերերին մեկ օրվա ընթացքում չի դարձնի հրաշալի ծրագրավորող, բայց որոշակի գիտելիքներ կտա։