Amazon-ը պատրաստվու է տնային ռոբոտ ստեղծել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Lab126 Amazon-ի հետազոտական լաբորատորիայի աղբյուրներին:
Vesta ռոբոտի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Հստակ է միայն, որ ռոբոտի նախատիպն արդեն մի քանի տարի գոյություն ունի, բայց միայն հիմա է Amazon-ը սկսել ակտիվ ընդալայնել ինժեներների թիմը:
Հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա ռոբոտը, ինչ խնդիրներ կկատարի և արդյոք ձայնային օգնական կունենա:
Հնարավոր է՝ առաջին օրինակները տեսախցիկներ ունենան և համակարգչային տեսողության համակարգեր՝ դեմքի ճանաչման գործառույթով, ինչպես նաեւ տան մեջ ազատ տեղաշարժվելու ունակություն: