Օրերս հայտնի դարձավ, որ կորեական LEAGOO ընկերությունը սկսում է իր սմարթֆոնների արտադրությունը։ Նոր մոդելը` M9 Pro–ն ունի մի քանի առանձնահատկություն։
1. 4G + VoLTE
M9 Pro–ն ունի երկու SIM քարտի հնարավորություն։ Ի դեպ` երկուսը միաժամանակ կարող են աշխատել 4G/LTE–ի` ինտերնետ կապի հետ։ Այս տեխնոլոգիան մի շարք առավելություններ ունի` ավելի լայն ծածկույթ, էներգիայի քիչ վատնում և զանգերի ծառայության որակի բարելավում։
2. Ուշադրությանն արժանի էկրան
M9 Pro–ն ունի 5.72 դյույմ էկրան։ Էկրանի դիզայնում օգտագործված են նորագույն լայնաէկրան տեխնոլոգիա և գերբարակ շրջանակ։ M9 Pro–ն ունի վիզուալիզացիայի լավ էֆեկտ։ Իսկ շնորհիվ IPS տեխնոլոգիայի M9 Pro–ն լուսանկարում է գեղեցիկ, հագեսած գունրերով և ավելի ռեալիստիկ։
3. Էներգաէֆեկտիվ
M9 Pro–ն զինված է տնտեող, բայց ժամանակակից 64 բիթանի և 4 միջուկանի ARM Cortex-A53 պրոցեսորով։ Պրոցեսորի աշխատանքը նոր մոդելներում արագացել է շուրջ 25 % –ով։
4. Ձեր դեքը` Ձեր գաղտնաբառն է
Օգտատերը կարող է կիրառել իր դեմքը սմարթֆոնը աշխատանքի գցելու համար։ M9 Pro–ն «ձայնագրում» է ձեր դեմքի տվյալները և պահպանում դրանք։ Ամեն անգամ, երբ օգտատերը նայի սմարթֆոնին, սմարթֆոնը արգելափակումից դուրս կգա։
5. Թարմացված լուսային էֆեկտ
Նախ պետք է նշել, որ մոդելն ունի երկակի տեսախցիկ` 13+2 մգպ հզորությամբ։ Լուսային էֆեկտի շնորհիվ կարելի է լավագույն լուսանկարներ ստանալ անգամ մութ տարածքում։
6. Դիմանկարային ռեժիմ
M9 Pro սմարթֆոնը ունի դիմանկարային լավ ռեժիմ։ Ֆոնային մասը լուսանկարում ապաֆոկուսավորվում է` ստեղծելով դիմային գերազանց լուսանկար։