Ներկայացվել է Xiaomi Mi 6X-ը

Xiaomi ընկերությունը ներկայացրել է հերթական նորույթը` Mi 6X–ը։  Համաշխարհային շուկայում այն կներկայացվի որպես`  Mi A2:

Ընկերությունը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան սմարթֆոնի էկրանը սարքել է   18։9 հարաբերակցությամբ։ Ի դեպ` այս չափորոշիչը գնի հետ կապ չի ունենալու` սմարթֆոնը մատչելի է։

Նոր մոդելն ունի Snapdragon 660 պրոցեսոր, կրկնակի տեսախցիկ, մատնահետքի սքաներ և USB-C: Սմարթֆոնի  7,3 մմ է, քաշը՝ 166 գրամ։ Այն կներկայացվի սև, կարմիր, կապույտ, ոսկեգույն և վարդագույն տարբերակներով։ Սմարթֆոնի գինը սկսվում է 123 000 դրամից։

Ներկայումս սա Snapdragon 660-ով աշխատով ամենամատչելի սմարթֆոնն է։