LumiWatch. իրական պրոյեկտոր ձեռքի վրա (տեսանյութ)

Կարնեգի Մելլոն համալսարանի հետազոտողների խումբը ներկայացրել է եզակի խելացի ժամացույց, որը օգտատիրոջ ձեռքը կարող է վերածել սենսորային էկրանի։

Խելացի ժամացույցը միաժամանակ նաև պրոյեկտոր է։  Ժամացույցը «աշխատեցնելու» համար բավական է ձեռքը անցկացնել սարքի վրայով։  LumiWatch–ը կարող է պրոյեկցիա ստեղծել մինչև 40 սմ քառակուսի տարածքով, որն սովորական խելացի ժամացույցի էկրանի հնգակի տարածքն է։

 Պատկեր ստանալու համար պրոյեկտոր ժամացույցն օգտագործում է կապույ, կարմիր և կանաչ լազերներ, իսկ պրոյեկտրոի պայծառությունը բավական է, որպեսզի անգամ ցերեկով պատկեր երևա։

Սարքը զինված է  Qualcomm 1.2 մ/ա հզորության պրոցեսորով, ունի 768 մբ օպերատիվ և 4գբ ֆլեշ հիշողություն։ Կա  Bluetooth և Wi-Fi–ի հնարավորություն։ Օպերացիոն համակարգը   Android 5.1 է։ Մարտկոցի մեկանգամյա լիցքավորումը կբավականացնի մեկ ժամ աշխատանքի համար։ Եթե խելացի ժամացույցը գտնվի պարբերաբար հանգստի վիճակում, ապա կբավականացնի անգամ մեկ օրվա համար։

Սարքի նախնական արժեքը 600 դոլար է։