Alcatel ընկերությունը արգելափակել է «Հաշվիչ»–ից օգտվելու հնարավորությունը 5 միավոր չստանալու համար

Alcatel ընկերությունը սկսել է արգելփակել հաշիվիչից օգտվելու հնարավորությունը այն օգտատերերի համար, ովքեր

Google Play-ում ընկերությանը չեն գնահատել 5 միավոր: Իհարկե, ծիծաղելի է հնչում, բայց պետք է նկատել, որ Հաշվիչը այն հավելվածն էր, որն ընկերությունը առաջ էր տանում և ներառել է գրեթե բոլոր սմարթֆոններում: Այլ խոսքով՝ ընկերությունը պարզապես զբաղված էր խաբեությամբ: Հավանաբար, ստիպելով օգտատերերին գերազանց գնահատական տալ, ընկերությունը այդ կերպ փորձել է բարելավել իր դիրքերը օնլայն խանութում:

Սկանդալի ֆոնին   Alcatel-ը իր Հաշվիչը ջնջել է Play Store-ից՝ կարծելով, որ ջնջել, նորից ներբեռնելուց հետո, օգտատերերը կմոռանան պատահարի մասին: