Վիճաբանություններն այն հարցի շուրջ, թե ով է ավելի լավ կառավարում ընկերությունը Սթիվ Ջոբսը ժամանակին, թե Թիմ Քուկը՝ ներկայումս, հավերժ հարցերի շարքին են դասվում և, բնականաբար, կարծիքներն այստեղ հատվում են: Ittrend.am-ը համեմատուտյուն է անցկացրել ժամանակաշրջանների, ղեկավարելու ձևի և ներդրումների մեջ և ահա, թե ինչ է պարզել:
Apple-ի ֆինանասական վիճակը
Ժամանակակից աշխարհում չի կարելի թերագնահատել փողի նշանակությունը, մանավանդ՝ բիզնեսում: Ինչքան շատ նյութական միջոցներ, ռեսուրսներ և աշխատակիցներ ունի ընկերութունը, այնքան ավելի ազդեցիկ է այն դառնում: Եթե մտածենք, թե ում ղեկավարության օրոք Apple-ում սկսեց շահույթը մեծանալ, պետք է ասել, որ միանշանակ Թիմ Քուկի: Ներկայումս ընկերությունը ռեկորդակիր է համարվում, որովհետև մի քիչ էլ և ընկերության կապիտալը կդառնա 1 տրիլիոն դոլար: Եթե նման բան լինի ընկերությունը կդառնա IT պատմության մեջ առաջինը: Սթիվ Ջոբսի օրոք ընկերության եկամուտները աճել են առավելագույնս: 1996 թվականին Ջոբսը կրկին ընկերության ղեկն իր ձեռն առավ: Այդ ժամանակ ընկերության շուկայական արժեքը 3 միլիարդ դոլար էր: 15 տարի անց ՝ 2011 թվականին Apple-ի արժեքը արդեն 347 միլիարդ դոլար էր: Այսպիսով՝ կարելի է ասել՝ Սթիվ Ջոբսը ընկերության արժեքը բարձրացրել է շուրջ 116 անգամ, իսկ Թիմ Քուկն ընդամենը՝ 2.5 անգամ:
Սկանդալներ, հետաքննություններ, դատական գործեր
Ե՛վ Ջոբսը, և՛ Քուկն առանց սկանդալների ու դատական գործերի չեն կարողացել կառավարել ընկերությունը:
Ներկայումս Apple-ը դատական գործեր ունի Եվրամիության, Facebook-ի, Կանադայի և Հարավային Կորեայի իշխանությունների հետ: Անցյալում էլ Apple-ը կոնֆլիկտային ընկերություն էր:
Ջոբսի օրոք անգամ կորել էր iPhone 4-ի նախատիպը, գրաքննություն հայտնվեց App Store-ում, խնդիրներ են առաջացել Foxconn-ի հետ աշխատանքում, իսկ թողարկված սմարթֆոններից շատերը պարզապես կորցնում էին կապը:
Մինչդեռ Թիմ Քուկին կարելի է մեղադրել դեռևս միայն վատ iPhone 6-ի և կորցրած Apple Maps ծառայության համար: Քուկի շրջանում ընկերության սկանդալները քիչ դրամատիկ են: Հնարավոր է զուտ այն պատճառով, որ աշխարհն է փոխվել:
Apple-ի սոցիալական պատասխանատվությունը
Սթիվ Ջոբսը երբեք աչքի չի ընկել բարեգործության առումով կամ շրջակա միջավայրի պահպանության մեծ ջատագով: Մինչդեռ Թիմ Քուկը ոչ միայն ակտիվորեն պաշտպանում է սեռական փոքրամասնության իրավունքները, այլ նաև դժգոհություն հայտնում ԱՄՆ-ի կառավարության միգրացիոն աշխատանքի և այլնի հետ կապված: Ի դեպ՝ ընկերությունը վերջերս անցել է կանաչ էկոլոգիայի: Քուկի օրոք:
Գովազդ և մարկետինք
https://www.youtube.com/watch?v=cFEarBzelBs
Չնայած Քուկի ղեկավարման օրոք ավելի շատ են նկարահանվում և հրապարակվում գովազդային հոլովակներ, բայց մարքետինգի առումով հանճարը շարունակում է մնալ Սթիվ Ջոբսը: Նրա ստեղծած կարգախոսներն ու կերպարները ընդմիշտ կմնան Apple-ի այցեքարտը:
Apple–ի լավագույն արտադրանքները
Թիմ Քուկի ղեկավարման օրոք թողարկվել են՝
- Apple HomePod խելացի բարձրախոսները,
- Տարբերվող iPhone X,որի արտաքին տեսքը այսօրվա դրությամբ կրկնօրինակում են բոլոր հայնտի ընկերությունները
- անլար AirPods ականջակալները, որոնք ունեն երկրպագուների մեծ բանակ
- Apple Pencil, որը ընկերության կանոններին մի փոքր հակադարձում է
- Apple Watch, որը աշխարհում ամենահայտնի ժամացույցների շարքում է
Ջոբսի օրոք թողարկվել են այնպիսի գաջեթներ, ինչպիսիք են՝
- iPhone;
- iPad;
- MacBook Air;
- iPod;
Հայտնվեցին App Store-ը և iTunes Store-ը։ Ջոբսը կարողանում էր ստեղծել այնպիսի գաջեթներ, որոնք պետք է անհապաղ բոլորը գնեին: Թիմ Քուկի դարաշրջանի արտադրանքները նման առավելություններ չունեն:
Մրցակիցներ
Վերադառնալով Apple-ի ղեկավարի աթոռին՝Սթիվ Ջոբսը միայն պայքարում էր Microsoft և Google ընկերությունների դեմ: Թիմ Քուկը ստիպված է պայքարել ՏՏ ընկերությունների մի ամբողջ բանակի դեմ: Տեխնոլոգիաների զարգացումը բերել է նրան, որ այն ոլորտներում, որտեղ Apple-ն հավասարը չուներ, ներկայումս բոլոր ընկերությունները գործնեություն են ծավալում: Հաջող, թե՝ ոչ այնքան, նշանակություն չունի: Ավանդական մրցակիցներին ավելացավ նաև հարավկորեական Samsung-ը, Amazon-ը և Facebook-ը: Բացի այս Microsoft-ը չի պատրաստվում հեշտ հանձնվել և նոր տեխնոլոգիաներ է ներկայացնում:
Ընդհանուր տպավորություններ Apple-ից
Ցավոք, ընկերությունը էլ երբեք չի լինի այնքան յուրօրինակ, առաջադեմ ու զարգացած, ինչպիսին էլ՝ 90-ականերին և 2000-ականների սկզբին: Սա մի շրջան էր, երբ ստեղծվում էին մնայուն արժեքներ:
Ի դեպ՝ Սթիվ Ջոբսը միշտ ասում էր՝ նման արդյունքներ գրանցելու և դիրքերը պահպանելու համար մեծ ներուժ է պետք: Շնորհիվ Թիմ Քուկի լավ ղեկավարման ընկերությունը ակտիվորեն զարգացնում է, լայնացնում է գործունեության սպեկտորը, կատարելագործվում հին ոլորտներում:
Հետևություն
Սթիվ Ջոբսն ու Թիմ Քուկը Apple-ի պատմության մեջ երկու կարևոր և առանցքային կերպարներ են՝ առանց որոնք ընկերությունը չէր դառնա այն, ինչ կա այսօր: Գուցե Թիմ Քուկն այնքան վառ կերպար չէ ընկերության պատմության մեջ, բայց ընկերության գործերը կարողանում է լավ կառավարել: Հայտնի չէ, թե ինչպես իրեն կդրսևորեր մեր օրերում Սթիվ Ջոբսը:
Սյուզան Թոսունյան