Թիրախում Viber–ն է

ՌԴ հաղորդակցության և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը չի բացառել, որ արգելափակման միջոցառումները կարող են վերաբերել նաև Viber-ին, եթե ԱԴԾ-ն խնդիրներ ունենա գաղտնագրման բանալիները ստանալու հարցում:

«Սա Անվտանգության դաշնային ծառայության խնդիրն է, քանի որ ԱԴԾ իրավասությունն է նման յուրահատուկ հարցերի մասով գաղտնագրման բանալիների տրամադրման հրամանի կատարումը: Եթե նրանց մոտ խնդիրներ ծագեն գաղտնագրման բանալիների տրամադրման հետ կապված, ապա նրանք եւս կարող են դիմել դատարան եւ նույնպիսի դատական որոշում ստանալ»,- ասել է Նիկոլայ Նիկիֆորովը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք Telegram-ի արգելափակման նման, արգելափակում տարածվել Viber մեսենջերի վրա: