Vogue ամսագիրը մայիսյան շապիկը լուսանկարել է OnePlus 6–ով

OnePlus 6 սմարթֆոնի տեսախցիկը, պարզվում է այնքան լավն է, որ Vogue Indian ամսագրի շապիկի նկարը հենց այս սմարթֆոնով է արվել։ Այս մասին հայտնել են ամսագրի ներկայացուցիչները իրենց  Instagram–ի պաշտոնական էջում։

Սա ամսագրի առաջին փորձն է շապիկի նկարը չինական արտադրության սմարթֆոնով լուսանկարելու հարցում։ Նախկինում նման փորձարկումները հիմնականում կատարու էին  iPhone–ով։ Նկարի որակից դատելով` տպագրությունը չի սխալվել։

Դետալիզացիայի համակարգը OnePlus 6–ում, իսկապես զարմացնում է։ Լուսանկարում առանձնացված ու հստակ են երևում անգամ ամենափոքր դետալները։

Լուսանկարը փաստում է այն մասին, որ  OnePlus–ը կարողացել  է ստանալ այնպիսի տեսախցիկ, որն այժմ կարող է վստահաբար մրցակցել   iPhone–ի հետ։

OnePlus 6–ը պաշտոնապես կներկայացվի մայիսի 16–ին։ Գաջեթը ունենալու է  8 միջուկանի Snapdragon 845 պրոցեսոր։