Samsung-ն արտոնագրել է ճկվող և թափանցիկ էկրանով սմարթֆոն

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է ճկվող, թափանցիկ էկրանով սմարթֆոն, որի գծապատկերներն արդեն հայտնվել են համացանցում:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, գծապատկերները ներառված են արտոնագրային փաստաթղթերում:

Դատելով դրանցից՝ Samsung-ի նոր սարքը փակվելու է հորիզոնական դիրքով: Ընկերությունն արտոնագրել է նույն սարքի ևս մի մոդել, որը ծալվում է 2 տեղից:

Ինչ վերաբերում  է թափանցիկ էկրանի տեխնոլոգիային, ապա ընկերությունն ավելի վաղ այն կիրառել է 2015թ. ներկայացված ֆիրմային հեռուստացույցում: