Բիթքոինի արժեքը նվազում է

Երկուշաբթի առավոտյան բիթքոին կրիպտոարժույթի գինը նվազել է՝ նախորդ շաբաթ թանկանալուց հետո կանոնավորման շրջանակում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 4,69 տոկոսով, մինչև 9,327 հազար դոլար: Bitfinex բորսայում այս կրիպտոարժույթի գինը նվազել է 4,09 տոկոսով, մինչև 9,28 հազար դոլար, OKEx-ում՝ 4,49 տոկոսով, մինչև 9,292 հազար դոլար:

Էժանանում են նաև այլընտրանքային կրիպտոարժույթները. Ethereum-ը՝ 6,74 տոկոսով, մինչեւ 753,18 դոլար, Ripple-ն՝ 6,59 տոկոսով, մինչեւ 0,82 դոլար, Bitcoin Cash-ը՝ 7,53 տոկոսով, մինչեւ 1,613 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 435,42 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 36 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին: