iPhone-ի երկակի տեսախցիկով հնարավոր կլինի միաժամանակ երկու լուսանկար ստանալ

Հրապարակվել է  Apple-ի նոր պատենտը, որտեղ նկարագրվում է երկակի ֆոտոխցիկն այլ կերպ օգտագործելու  նոր տեխնոլոգիան: Ըստ AppleInsider-ի տեղեկությունների, շուտով  iPhone-ի երկակի տեսախցիկով հնարավոր կլինի միաժամանակ երկու լուսանկար ստանալ: Տեսախցիկի ներկայիս հնարավորություններն օգտատերերին թույլ են տալիս  լուսանկարելիս առանց կադրի որակի կորստի օբյեկտը երկու անգամ  մեծացնել։

Համապատասխան ռեժիմում տեսախցիկը գործարկելիս` օգտատերերը երկու օպտիկայով կտեսնեն նույն կադրը, բայց տարբեր ռակուրսներից: Այս ռեժիմում տեսախցիկները կարելի է կարգավորել առանձին-առանձին:

Նոր գործառույթները հասանելի կլինեն նաև տեսահոլովակներ նկարահանելու համար: