«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը իր դռներն է բացում ՀՀ-ի և Սփյուռքի դպրոցականների առջև

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարը կանցկացվի հուլիսի 1-11-ը` Լոռու մարզի Գուգարք ճամբարում: Ճամբարն իրակացվում է Հայաստանում նորարարական կրթության, այդ թվում՝ ռոբոտաշինության զարգացման ծրագրի՝ «ԱրմՌոբոտիքս» և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի հեղինակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

«Արմաթ» տեխնոճամբարն իրականացվում է արդեն 3 տարի: «Արմաթ» տեխնոճամբարի շրջանակում ՀՀ-ի և սփյուռքի 10-14 տարեկան պատանիները ջերմ և ստեղծագործական միջավայրում կանցկացնեն ամառային տեխնոլոգիական հանգիստը, որտեղ ձեռք կբերեն ծրագրավորման, ռոբոտաշինության տարրական հիմունքներ ու թիմային աշխատանքի պատասխանավության, կարգ ու կանոնին հետևելու և փոխօգնության զգացում, կմասնակցեն պատմամշակութային էքսկուրսիաների, ժամանցային խաղերի, կսովորեն ազգային պարեր և այլն:

«Արմաթ» տեխնոճամբարին կարող են մասնակցել 10-14 տարեկան դպրոցականներ Հայաստանից և սփյուռքից: Մասնակցության պայմաններին և օրակարգին ցանոթանալու համար սեղմեք այստեղ: