Google ընկերությունը որոշել է փակել տվյալներ պահպանող իր Google Drive պահոցը, այս մասին հաղորդում է TechCrunch-ը։ Սրա փոխարեն կթողարկվի նոր ծառայություն, որը կստանա Google One անվանումը։ Օգտատերերին շատ փոփոխություններ չեն սպասվում․ նոր տարբերակում առաջարկվող ծառայությունների դիմաց վճարները կնվազեն։ Նոր տարիֆային ցանցի հաշվին՝ Google-ը ծրագրում է իր իրականացնել շուրջօրյա սպասարկում, որում իր բոլոր առաջարկները կլինեն հասանելի։ Ծառայությանը զուգահեռ կաշխատի նաև օգտատերերի աջակցման կենտրոն, որը կպատասխանի առաջացած բոլոր հարցրեին։
Ընկերությունը խոստանում է Google Drive-ում օգտատերերի պահպանած բոլոր տվյալները տեղափոխել նոր պահոց մոտակա ամիսների ընթացքում։ 100 ԳԲ-ից ավել ծավալով տեղեկատվության դիմաց վճարած օգտատերերը հնարավորություն կստանան անվճար խորհրդատվություն ստանալ ընկերության աշխատակիցների կողմից։