Այսօր փողոցում դժվար թե հանդիպեք մարդու, ով կրում է Google-ի և Levi’s-ի խելացի վերարկուները: Բայց և այնպես, այդպիսի մարդիկ կան և նրանց վերարկուների համար տեխնոհսկան նոր թարմացումներ է ստեղծել: Հնարավոր է այս թարմացումից հետո այն կրել ցանկացողների թիվը աճի:
Վերարկուն աշխատում է Jacquard հավելվածով և վերջինիս թարմացումը նախատեսված է նրանց համար, ովքեր օգտագործում են Bos ականջակալներ և օգտվում տաքսի ծառայությունից: Նրանք, ովքեր օգտվում են Uber և Lyft տաքսի ծառայություններից, ծանուցում է գալիս՝ վարորդի՝ տեղանքում գտնվելու մասին: Բացի այդ ձեռքի մեկ շարժումով կարելի է ականջակալների միջոցով տեղեկություն լսել, թե որտեղ է գտնվում ձեր պատվիրած տաքսին և ինչքան ժամանակից այն կմոտենա ձեզ:
Հավելվածի Jacquard 1.2 տարբերակը նախատեսված է Bose QC30 և QC35 ականջակելների օգտատերերի համար: Այս ականջակալները ունեն ներդրված Google Assistant համակարգ: Վերարկուի միջոցով այսուհետ օգտատերերը կկարողանան իջեցնել կամ բարձրացնել ականաջակալներում հնչող ձայնագրության աղմուկը:
Եվ երրորդ թարմացումը կապված է գեոլոկացիայի հետ: Օգտատերերը կարող են արագ պահպանել տեղանքի պարամետրերը, որպեսզի հետագայում կիսվեն դրանցով: