Անցյալ տարվա հոկտեբերից Google-ը փորձարկում է YouTube TV վճարովի հեռուստատեսային ծառայության համար նախատեսված ձայնային կառավարման հնարավորությունը: Թեստավորման շրջանակում նոր հնարավորությունը հասանելի է դարձել սահմանափակ քանակությամբ օգտատերերի ևս։
Նորույթը փորձարկելու համար, սակայն, պետք չէ թարմացնել հավելվածը. Google-ն ինքնուրույն է ընտրում այն օգտատերերին, որոնք կարող են օգտվել նորարարությունից: Սակայն հաշվի առելով, որ YouTube TV-ի համար ձայնային կառավարման գործառույթի տեխնիկական աջակցման էջն արդեն գործարկվել է, կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր հնարավորությունը հասանելի կլինի բոլորին։
Ձայնային հրահանգների միջոցով օգտատերերը կարող են կարգավորել տեսանյութերի ձայնի բարձրությունը, վերադառնալ նախորդ ալիքին, ըստ անվանման ցանկացած ալիք բացել և այլն: