Intel ներկայացրել է Cannon Lake պրոցեսորը

Intel ընկերությունը առանց բարձր հայտարարությունների ներկայացրել է իր նոր`  Cannon Lake պրոցեսորները, որոնք  հագեցած են 10 նանոմետրիկ տեխնոլոգիայով։

Խոսքը  Core i3-8121U կրիչի մասին է, որը նախկինում տեղադրված է եղել  նաև  Lenovo Ideapad 330–ի պրոցեսորում։ Այս անգամ ընկերությունը հայտնել է սարքի տեխնիկական բոլոր պարամետրերը։ Պրոցեսոր ունի երկու միջուկ, որը կարող է աշխատել միաժամանակ։ Սարքի քեշ հիշողությունը 4մբ է։ Պրոցեսորը կաշխատի DDR4-2400 և  LPDDR4/x-2400  32գբ տարողությամբ օպերատիվ  հիշողությամբ։

Ապրիլի վերջին տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Intel ընկերությունը չի կարողանա սկսել նման պրոցեսորների մասսայական արտադրություն` ռեսուրսների անբավարար լինելու պատճառով։