Lenovo Z5 սմարթֆոնը կունենա 4տերաբայթ հիշողություն

Չինական Smartisan արտադրողը հասարակության ուշադրությունը գամեց իր վրա, երբ թողարկեց  R1 սմարթոնը, որը բացի Snapdragon 845 պրոցեսորից ունի նաև  1 տերաբայթ ծավալով UFS 2.1 ֆլեշ կուտակիչ։ Այսպիսով  Smartisan R1 մոդելը դարձել է շուկայում առաջին սմարթֆոնը, որը ստացել է նման ներկառուցված հիշողություն։ Սակայ, Lenovo ընկերության տնօրեն Չանգ Չենգի խոսքով` իր ընկերությունը շուտով առաջ կանցնի մրցակցից, քանի որ պատրաստվում է իր սմարթֆոնները զինել 4 անգամ ավել ազատ տարածքով։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Z5 սմարթֆոնները կունենան 4 տերաբայթ հիշողություն։  Նման հիշողությունը թույլ կտա պահպանել միջին որակի 1 միլիոն լուսանկար, 2000 ֆիլմ, ի դեպ` HD որակով, կամ 150 հազար աուդիոֆայլ։

Գաջեթը օգտատերերի դատին կհանձնվի ամենայն հավանականությամբ այս ամռան ընթացքում։ Գաջեթը զինված կլինի  Helio P60 պրոցեսորով։ Նորույթի տեխնիկական այլ բնութագրեր դեռ հայտնի չեն։