Սովորական iPad–ով արդեն ոչ ոքի չենք զարմացնի, իսկ ահա տպագրական մեքենան սրճարանում տեսնելն արդեն զարմանալի է։
Նման մի աքսեսուար ստեղծել է Rymek ընկերությունը, իսկական հիփսթերներկ համար, ովքեր նախընտրում են տպագրել հերթական վեպը` վիսկի խմելով։
Ստեղնաշարն ունի յուրաքանչյուր ստեղի համար նախատեսված մեխանիկական անջատիչներ, որը բավական հարմարավետ է։
Բայց աքսեսուարն ունի մի քանի ժամանակակից լուծում։ iPad–ը տեղադրվում է թղթի համար նախատեսված հատվածում` սարքի վերին հատվածում։ Սարքի արժեքը դեռ հայտնի չէ, իսկ վաճառքում այն կհայտնվի 2018–ի հունիսին։
Առաջին պատվիրատուների համար ընկերությունը 40 տոկոս զեղչով է վաճառելու յուրօրնակ աքսեսուարը։