Facebook-ի հատուկ ծառայությունը սովորել է փոփոխել երաժշտական ժանրերը

Facebook Research բաժնի աշխատակիցները մշակել են հատուկ տեխնոլոգիա, որի միջոցով հեշտությամբ կարելի է  երաժշտական  ստեղծագործությունը վերածել մեկ ուղղվածությունից` մյուսի։

Մի քանի ստեղծագործությունների վրա թեստավորելուց  հետո, պարզ է դարձել, որ ռոբոտն լավագույն  ցուցանիշները  գրանցել է Մոցարտի սիմֆոնիաների դեպքում։ Իհարկե, դեռ  վաղ է այս տեխնոլոգիան կատարյալ համարել, բայց սինթեզավորված ձայնագրություններն արդեն հնարավոր է տարբերակել։

Փորձարկման ժամանակ  մարդկանց առաջարկել են լսել 6 ստեղծագործություն, որոնցից միայն մեկն է եղել օրիգինալ։ Փորձարկմանը մասնակցած մարդկանց մեծ մասը հիմնականում չի կարողացել տարբերակել՝ որտեղ է օրիգինալը, իսկ որը`  ռոբոտի հեղինակածը։