Fortnite-ը թարմացումներ ունի. խաղում հայտնվել է փոխադրամիջոց

Epic Games-ը թողարկել է  Fortnite խաղի հերթական թարմացումը: Այժմ գեյմերները հնարավորություն ունեն օգտվել նաև փոխադրամիջոցի հնարավորությունից: Օգտատերերը կարող են  սայլակով երթևեկել սուպերմարկետում:  Առաջ խաղում տրանսպորտի հնարավորություն չկար: Իհարկե, պետք է սուպերմարկետում երթևեկել զույգով՝ որպեսզի որևէ մեկը պահպանի արած առևտուրը և վարորդին:

Fortnite-ում նաև ավելացրել են երկար սպասված զրուցարանի գործառույթը, որի շնորհիվ կարելի է շփվել գեյմեր ընկերների հետ: Իսկ  Turbo Build–ը թույլ կտա կառուցվածքներն ավելի արագ հավաքել:

Խաղը անվճար տարբերակով հասանելի է դեռևս միայն  App Store-ում: