iOS օգտատերերի ծախսերը 10 անգամ գերազանցում են Android-ին

App Store բջջային խանութի հավելվածը վերջին 4 տարիներին Apple կորպորացիայի համար ապահովել է   ավելի քան 119 %-ի եկամուտի աճ։ Իսկ  Google Play-ի եկամուտն աճել է ընդամենը 14 %-ով։

Առաջին եռամսյակի եկամուտների և ներբեռնումների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել է  Morgan Stanley Research ընկերությունը։ Ըստ այդ հաշվետվության՝ App Store-ի յուրաքանչյուր ներբեռնում Apple-ին բերում է մոտ 0,44 դոլարի օգուտ, իսկ Google Play-ում այդ թիվն ընդամենը 0,1 է ։ Թեև Google Play-ի օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցում է խնձորային ընկերության օգտատրերի թվին, սակայն սա  որոշիչ չէ։

Միայն 2017 թ-ին Apple-ը հավելվածներ ստեղծող իր աշխատակիցներին տրամադրել էր 26,5 մլրդ ԱՄՆ դոլար, դա ավելին է, քան McDonald’s-ի ամբողջ ցանցի եկամուտները։