Տեղի ունեցավ ՏՏ ոլորտի 2018 թ. շախմատի մրցաշարի բացման արարողությունը

Այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտի ընկերությունների 2018 թ. շախմատի ամենամյա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը ներկա էր Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

«Ես շատ ուրախ եմ, որ այս տարի ավելի շատ թիմեր են մասնակցում, և այս առումով, տարեցտարի առաջընթաց ենք նկատում։ Սա իսկապես տոն է, մտքի պայքար, բայց լավ միջավայրում, և այդպիսի տոները միայն կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում, իսկ մեզ՝ միասնական», — ասել է Լպուտյանը։

Նա նաև նշել է, որ ՏՏ ոլորտը և շախմատը պետք է լինեն շատ սերտ համագործակցության մեջ, քանի որ շախմատն ամբողջությամբ քայլերի ծրագրավորման ընթացք է, և որ բազմաթիվ են դեպքերը, որ լավ շախմատիստը նաև շավ լավ ծրագրավորող է դարձել։ Խաղերը տեղի կունենան հունիսի 2-ին, ժ․ 16։00-ին և եզրափակիչ խաղը, փակման արարողությունն ու
մրցանակաբաշխությունը՝ հունիսի 3-ին, ժ․ 11-ին, Շախմատի ակադեմիայում՝ Շևչենկո 34:
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը սկսած 2013 թ․ նախաձեռնում է մրցաշարի կազմակերպումը։ Այս տարի մասնակցում է 29 թիմ։